Դասընթացներ
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
“Սմարտ ԷՄԹԻ ընկերությունը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ, որոնք ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ ժամանակակից բիզնեսի աշխարհը ու ստանալ մասնագիտական առաջխաղացման հնարավորություն:
Մենք մատուցում ենք որակյալ դասընթացներ՝ ապահովելով անհատական մոտեցում, աշխույժ, դրական միջավայր և իրենց բնագավառում բարձր որակավորում ունեցող փորձառու դասախոսներ:”
Մենք անցկացնում ենք հաշվապահական , ֆինանսական, հարկային և կառավարչական դասընթացներ: Մեր դասընթացները ձեզ կօգնեն ունենալ ավելի հաջողակ ու բարգավաճ գործունեություն: Մասնագիտական մոտեցումը, նորարարական դասընթացները և ինտերակտիվ մեթոդներով ուսուցանումը կխթանեն Ձեր մասնագիտական աճին: Դասընթացի ավարտին շնորհվում է դասընթացի մասնակցության հավաստագիր:
- «Հարկային օրենսդրության փոփոխություններ և քննարկումներ» սեմինարը գլխավոր հաշվապահների համար հնարավորություն կընձեռի մասնակիցներին իրենց մտահոգող հարցերի պարզաբանումները ստանալ իրավասու մասնագետների կողմից: Սեմինարները ներկայացնող մասնագետները անմիջականորեն մասնակցում են Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծերի մշակման, քննարկման և ընդունման գործընթացին: Սեմինարները անց են կացվում յուրաքանչյուր ամիս, երեկոյան ժամերին, երկուսից երեք ժամ տևողությամբ: Սեմինարներին կարող են մասնակցել հաշվապահներ, ներքին և արտաքին վերստուգողներ, հարկային խորհրդատուներ և այլ շահագրգիռ անձինք:
- «Հաշվապահություն սկսնակների համար» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության և ֆինանսների ոլորտում, ինչպես նաև սկսնակ հաշվապահների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահության սկզբունքներին, ֆինանսական գործառույթներին և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:
- «Միջազգային Ֆինանսական Հաշվապահական Ստանդարտներ» ֆինանսական ոլորտի դասընթացը-ՄՖՀՍ ստանդարտի պրակտիկ կիրառության խնդիրներ , նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է մանրամասն իմանալ յուրաքանչյուր ստանդարտի պրակտիկ կիրառությունը:
«Հաշվապահություն սկսնակների համար» դասընթացները ներառում են՝
- Հաշվապահության սկզբունքները
- Կրկնակի գրանցում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Հիմնական միջոցների հաշվառում
- Ֆինանսական հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը
- Աշխատավարձի հաշվարկ
- Դրամարկղային գործառնությունների հաշվառում
- Հարկային հաշվառում
- 1C հաշվապահական ծրագրի գործնական կիրառում