
Մեր մասին
«Սմարտ ԷՄԹԻ» ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին: Ընկերությունը մատուցում է բարձրակարգ հաշվապահական, իրավախորհրդատվական ծառայություններ առևտրային և ոչ առևտրային, խոշոր, միջին և փոքր ձեռնարկություններին: Ինչպես նաև կազմակերպում է աուդիտորների , գլխավոր հաշվապահների և նրանց օգնականների համար "Հարկային օրենսդրության քննարկումներ վերջին փոփոխություններով" ամենամսյա սեմինարներ և սկսնակ հաշվապահների դասընթացներ: Ընկերությունն իր հաճախորդներին լավագույնս ծառայելու համար գործունեության առաջին իսկ օրվանից ընդունել է հետևյալ հիմնական սկզբունքները`
- անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
- մասնագիտական պատասխանատվություն , միայն որակյալ և ամբողջական ծառայության մատուցում
- գաղտնիության պահպանում
- երկարատև համագործակցություն մեր հաճախորդների հետ